Ինչու հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց գերեվարված զինծառայողին. ինչ պայմանավորվածություն կա


Ինչու հայկական կողմը Ադրբեջանին հանձնեց գերեվարված զինծառայողին. ինչ պայմանավորվածություն կա

  • 12-03-2024 13:11:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ.  «Շատ վաղուցվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և ըստ էության շարունակում է գոյություն ունենալ մի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում՝ կարճ ժամանակ անց վերադարձվում են»:
 
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը՝ արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ վերջին դեպքի հետ կապված, երբ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել էր ՀՀ տարածքում, գեթ մեկ հայ ռազմագերի նրա փոխարեն չվերադրաձվեց և առահասարակ քննարկումներ կան գերիների վերադարձի հետ կապված:
 
«Այս պայամանավորվածությունը մի իքս պահից՝ 2018 թվականից առաջ խախտվել է, և 2018 թվականից հետո էլ պարզվել է, որ պայմանավորվածության շուրջ կան ընկալման խնդիրներ, որովհետև այն զինծառայողները, ովքեր կամ դիտավորյալ են խախտել սահմանը, կամ թեկուզ մոլորվելու ընթացքում գործել են ինչ-որ արարքներ, որոնք տեղավովում են քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ՝ հասկանալիորեն կա բարդություն խնդիրը լուծելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Մենք Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում վերահաստատել ենք, որ եթե շփոթվելու դեպք լինի, քննության արդյուքներով էլ պարզվի, ՀՀ տարածքում հայտնված անձը արդյոք այլ արարքներ գործել է, որոնք ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքով, եթե պարզվի, որ ոչ, և որևէ հոդվածով մեղադրելու հիմք չկա, բնականաբար պետք է գործի այն պայմանավորվածությունը որը կա և մենք չգիտենք հաջորդ զինվորը որ կողմից կլինի, որ կշոթվի և կանցնի հակառակ կողմը: Ես վերահաստատում եմ, որ եթե նման դեպք լինի մենք հավատարիմ ենք մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածությանը, ես հույս ունեմ որ մեր զինվորները չենք շփոթվի և հակառակ կողմում չեն հայտնվի, ես այդ հարցին կկարողանամ պատասխանել այդ դեպքի համատեքստում, և սա արվել է այդ նպատակով»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play