«Ցանկանում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի». Էրդողան


«Ցանկանում ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի». Էրդողան

  • 13-03-2024 10:22:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հարավային Կովկասում կայունության պահպանումը Թուրքիայի առաջնահերթություններից է, Anadolu գործակալության փոխանցմամբ, երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
 
Թուրքիայի առաջնորդը միևնույն ժամանակ շեշտել է՝ ցանկանում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում նոր դարաշրջան սկսվի։
 
Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախ հայտարարեց, որ Երևանի և Բաքվի միջև խնդիրներից մի քանիսի շուրջ հաջողվել է պայմանավորվածություններ ձեռք բերել, ապա ընդգծեց՝ երկու կարևոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն՝ առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը:
 
Միրզոյանը միևնույն ժամանակ վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը խաղաղության օրակարգին։ «Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք», - ասաց արտգործնախարարը։
 
ֆորումից օրեր անց էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի պաշտոնակցի հետ Բաքվում կայացած բանակցությունների ավարտին հայտարարեց․ - «Հույս ունենք, որ Հայաստանի հետ բանակցությունները կավարտվեն խաղաղության պայմանագրի ստորագրմամբ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play