Ոչ թե դադար վերազինման համար, այլ լուրջ խոսակցություն. Պուտինը՝ բանակցությունների մասին


Ոչ թե դադար վերազինման համար, այլ լուրջ խոսակցություն. Պուտինը՝ բանակցությունների մասին

  • 13-03-2024 11:00:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ռուսաստանի նախագահը նշել է, որ բանակցությունները պետք է հիմնված լինեն իրականության վրա։
 
Բանակցությունները ոչ թե դադար են Ուկրաինայի վերազինման համար, այլ լուրջ խոսակցություն Ռուսաստանի անվտանգության երաշխիքներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» - ի և ՌԻԱ Նովոստիի համար լրագրող Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։
 
«Ռուսաստանը գիտի հնարքները, որոնց միջոցով փորձում են ցույց տալ, թե բանակցությունների պահը եկել է։ Մենք ցանկանում ենք լուծել բոլոր վեճերը, և տվյալ վեճը, տվյալ հակամարտությունը լուծել խաղաղ միջոցներով։ Եվ մենք պատրաստ ենք դրան։
 
️Բանակցությունները պետք է հիմնված լինեն իրականության, այլ ոչ թե հոգեմետ միջոցների կիրառումից հետո առաջացած ցանկությունների վրա», - ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը։
 
Ըստ նրա՝ «կոկաինոտ քթով» մարդկանց հետ ավելի հեշտ է պայմանավորվել, քան խելացի, վտանգավոր մարդկանց հետ, որոնք ազդեցություն ունեն հասարակության վրա։
 
«Նրանք, ովքեր ավելի խելացի են, սկսել են մտածել, որ պետք է ինչ-որ ռազմավարություն փոխել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Այդ ժամանակ էլ գաղափարներ ծնվեցին այն մասին, թե պետք է վերսկսել բանակցային գործընթացը, ինչ-որ ուղիներ գտնել այդ հակամարտությունն ավարտին հասցնելու համար, փնտրել, թե որտեղ են Ռուսաստանի իրական շահերը։ Ի դեպ, սրանք վտանգավոր մարդիկ են»,- ասել է ՌԴ նախագահը։
 
Պուտինի խոսքով՝ նման ստոր սկզբունքներով առաջնորդվող մարդկանց դեմ ավելի հեշտ է պայքարել։
 
«Հիմա քիթը կոկաինի մեջ է, չէ՞։ Բայց կարևոր չէ, նման մարդկանց հետ ավելի հեշտ է։ Իսկ խելացիների հետ ավելի բարդ է, դրանք ավելի վտանգավոր են, քանի որ ազդում են հասարակության, այդ թվում՝ մեր գիտակցության վրա»,- ասել է Պուտինը։
 
Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների՝ Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար, սակայն Կիևն օրենսդրական մակարդակով արգելք է սահմանել դրանց վրա: Արևմուտքում անտեսում են երկխոսությունից Կիևի մշտական հրաժարումները ։ Ավելի վաղ Կրեմլում նշել էին, որ Ուկրաինայում իրավիճակը խաղաղ հուն տեղափոխելու նախադրյալներ այժմ չկան, Ռուսաստանի համար բացարձակ առաջնահերթությունը հատուկ գործողության նպատակներին հասնելն է, այս պահին դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով:
 
Կրեմլում հայտարարել են, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է խաղաղ հունի մեջ մտնել՝ հաշվի առնելով դե ֆակտո իրավիճակը և նոր իրողությունները, Մոսկվայի բոլոր պահանջները շատ լավ հայտնի են: Պուտինի խոսքով ՝ Ռուսաստանը երբեք դեմ չի եղել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը խաղաղ միջոցներով, սակայն դա պետք է լինի ՌԴ անվտանգության երաշխիքների պահպանմամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը