Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանի նախկին տարածքով, քննարկում ենք՝ Արծվաշենի հետ ինչ կարելի է փոխել. Մելքոնյան


Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանի նախկին տարածքով, քննարկում ենք՝ Արծվաշենի հետ ինչ կարելի է փոխել. Մելքոնյան

  • 13-03-2024 14:28:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Վարչապետին լսե՞լ եք, ասեց, որ այդ 4 գյուղերը մեր քարտեզների վրա չկա»:
 
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ արձագանքելով Տավուշի մարզում գտնվող 4 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին հարցին:
 
«Ինչը, որ մեր տարածքի մեջ չի, ուրեմն մերը չի: Վարչապետը բառացի ասաց՝ այն գյուղերը որոնք որ Ադրբեջանը նշում է, մեր տարածքի մեջ չեն: Դուք վռազում եք: Վերին Ոսկեպարի սահմանն այնպես է գծված, որ ճանապարհի մի հատվածը մնում է իրենց տարածքի մեջ, հիմա մենք ունենք տարածք՝ Արծվաշենը, որը գտնվում է իրենց տարածքում, հիմի քննարկումներ պետք է գնան, թե Արծվաշենը ինչի հետ պետք ա փոխվի: Ոսկեպարի օրինակով նույնը Տիգրանաշենի հատվածն է, որ էլի նորից անցնում է իրենց տարածքով, հիմա քննարկումներ են գնում՝ Արծվաշենի հետ ինչ կարելի է փոխել, ինչը չպիտի փոխել: Մի վռազեք»,- ասաց պատգամավորը:
 
Դիտարկմանը, թե Բաքվից ասում են, որ մինչև սահմանզատումը 4 գյուղերը պետք է տալ, Մելքոնյանն արձագանքեց. «Շատ բան են ասում, ամեն ասածը հո չենք անելու»:
 
Գորիս-Կապան մայրուղին ինչո՞ւ տվեցիք՝ հարցին, Մելիքյանը արձագանքեց՝ ռուսներն են տվել. «Ռուսական զորքը ադրբեջանական զորքի հետ պահում էր այդ սահմանը ու մի օր էդ փակեց, հանձնեց ադրբեջանցիներին, ոնց որ Լաչինի միջանցքը: Մենք ոչ մի բան չենք հանձնել, դուխներդ տեղը պահեք»:
 
Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին:
 
«Երբ ադրբեջանական մամուլում բարձրացվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»,- շեշտել էր Կառավարության ղեկավարը:
 
Վարչապետը ընդգծել էր՝ պետք ելնել դե յուրե իրողությունից. այն, ինչ Հայաստան է՝ Հայաստան է, այն, ինչ Ադրբեջան է՝ Ադրբեջան է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը