Դուք հանձնված գյուղի մասին տեղեկություն ունե՞ք. պաշտպանության փոխնախարարը՝ լրագրողներին


Դուք հանձնված գյուղի մասին տեղեկություն ունե՞ք. պաշտպանության փոխնախարարը՝ լրագրողներին

  • 13-03-2024 15:57:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ փակ ձևաչափով հանդիպումից հետո լրագրողները փորձեցին ճշտել, թե Տավուշի մարզի չորս գյուղերից զորքերը քաշելու հրաման կա՞:
 
Փոխնախարարը հիշեցրեց, որ հարցին ՀՀ վարչապետը իր ասուլիսում արդեն հանգամանալից անդրադարձել է․ «Ցանկալի է այդ հարցերի վերաբերյալ լսել վարչապետի երեկվա ասուլիսը։ Դուք հանձնված գյուղի մասին տեղեկություն ունե՞ք»։
 
Անդրադառնալով նրան, թե ի՞նչ հարցեր են քննարկվել փակ հանդիպմանը՝ Սարգսյանը նշեց․ «Պարբերաբար քննարկումներ ունեցել ենք, մի մասի մասին տեղեկանում եք, մյուսի՝ ոչ։ Մեր քննարկումները վերաբերում են օրենքներին, նախագծերին, մեր հետագա անելիքներին և այդպես շարունակ»։
 
Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին:
 
«Երբ ադրբեջանական մամուլում բարձրացվում են գյուղերի անուններ, ՀՀ տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, ընդ որում՝ ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո»,- շեշտել էր Կառավարության ղեկավարը:
 
Վարչապետը ընդգծել էր՝ պետք ելնել դե յուրե իրողությունից. այն, ինչ Հայաստան է՝ Հայաստան է, այն, ինչ Ադրբեջան է՝ Ադրբեջան է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը