Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևն անվանել է «անհիմն ու կողմնակալ»


Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևն անվանել է «անհիմն ու կողմնակալ»

  • 14-03-2024 11:57:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է երեկ Եվրոպական խորհրդարանում ընդունված «Եվրոպական Միության և Հայաստանի միջև առավել սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևին:
 
ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն այն որակել է «անհիմն ու կողմնակալ, Ադրբեջանի նկատմամբ հերթական երկակի ստանդարտների վառ օրինակ»: Նա նշել է, որ բանաձևն առաջ է մղել Հայաստանը:
 
Հաջիզադեն Եվրախորհրդարանին կոչ է արել զբաղվել «ավելի լուրջ խնդիրներով», մասնավորապես՝ «ռասայական խտրականության, իսլամաֆոբիայի, այլատյացության, ծայրահեղականության և միգրանտների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի» հարցերով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play