Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում խուզարկություն է իրականացվում


Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում խուզարկություն է իրականացվում

  • 14-03-2024 13:53:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացնում։
 
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
 
Խոսքը Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարաբերության վարչության մասին է։
 
«Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել, մեր իրավասության մեջ չէ»,– ասաց Կոստանյանը։
 
Հակակոռուպցիոն կոմիտեից էլ Sputnik Արմենիային հաստատեց, որ իրենց ծառայողներն են ներկայում գործողություններ իրականացնում երկրորդ մասնաշենքում, բայց թե ինչ գործի շրջանակում է՝ դեռ ասել չեն կարող։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play