ՀՀ քննչական կոմիտեն մեկնարկում է քննիչների ընդունելության հերթական փուլը


ՀՀ քննչական կոմիտեն մեկնարկում է քննիչների ընդունելության հերթական փուլը

  • 15-03-2024 14:40:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը սկսել է կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների ընդունելության հերթական գործընթացը։
 
Այն անձինք, ովքեր ունեն քննիչ դառնալու ցանկություն և համապատասխանում են դրա համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին,  անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենք։
 
Դիմումներն ընդունվում են 2024թ. մարտի 18-ից 29-ըներառյալ՝  բացի ոչ աշխատանքային օրերից:
 
Ընդունելությունը կամակերպվում է երկու փուլով։ Առաջին՝ գրավոր քննությունը, տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին։ Գրավոր քննությունից դրական գանահատական՝  50 և ավելի միավոր ստացած հայտատուների հետ սեղմ ժամկետում անցկացվելու է բանավոր քննություն:
 
Դիմումների ընդունման գործընթացին, պահանջվող փաստաթղթերի ցանկին, բանավոր և գրավոր քննությունների ընթացակարգերին և  հետաքրքրող այլ տեղեկություններին կարելի է ծանոթանալ կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությամբ։ 
 
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը