Կվերաբացվի Իրանում Ադրբեջանի դեսպանատունը


Կվերաբացվի Իրանում Ադրբեջանի դեսպանատունը

  • 15-03-2024 15:43:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Առաջիկայում Թեհրանում կվերաբացվի Ադրբեջանի դեսպանատունը, որը փակվել էր անցյալ տարվա հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ 
 
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավիին, որը հավելել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Թեհրան պատվիրակության այցի նախապատրաստման շուրջ:
 
Մուսավին նաև նշել է, որ կողմերը ձգտում են հաղթահարել «հարաբերություններում սառնության» այս փուլը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը