Հայտնի է Ստոլտենբերգի՝ Հարավային Կովկաս այցի օրակարգը


Հայտնի է Ստոլտենբերգի՝ Հարավային Կովկաս այցի օրակարգը

  • 16-03-2024 12:01:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Մարտի 17-19-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կայցելի Հարավային Կովկաս:
 
Կազմակերպության պաշտոնական հաղորդագրության տվյալով՝ մարտի 17-ին Ստոլտենբերգը կլինի Բաքվում, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մարտի 18-ին բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
 
Նույն օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի: Այնտեղ կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:
 
Մարտի 19-ին էլ Ստոլտենբերգը կժամանի Երևան, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play