Մոսկվան պնդում է՝ պատերազմի սպառնալիքի մասին Փաշինյանի հայտարարությունը Արևմուտքի քաղաքականության հետևանքն է


Մոսկվան պնդում է՝ պատերազմի սպառնալիքի մասին Փաշինյանի հայտարարությունը Արևմուտքի քաղաքականության հետևանքն է

  • 19-03-2024 14:09:58   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Տավուշի մարզի բնակիչների հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատերազմի սպառնալիքների մասին հայտարարությունը և պնդել՝ Արևմուտքի քաղաքականության հետևանքն է։
 
«Ահա ինչին են հասցրել Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնից նոր կուրատորները: Խնդրում եմ նկատել՝ տվյալ հայտարարությունը ոչ մի ձևով կապ չունի Ռուսաստանի հետ։ Սա Երևանի ներկայիս իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների հետևանքը», - տելեգրամյան իր ալիքում գրել է ռուսաստանցի դիվանագետը։
 
1997-ին Հայաստանն ու Ռուսաստանը Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր կնքեցին։ Հենց այս պայմանագրով՝ Ռուսաստանը պարտավորվեց Հայաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում միջամտել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play