ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

  • 19-03-2024 14:29:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ, ձեզ հետ, սա իմ առաջին պաշտոնական այցն է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում»:
 
Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
 
«Նախևառաջ բարձր եմ գնահատում ձեր անձնական առաջնորդությունը, այն, որ դուք հստակ արտահայտվում եք խաղաղության օգտին և միանշանակորեն հանձնառու եք ժողովրդավարական արժեքներին: Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, և ես ողջունում եմ ու դրական գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին»,- հավելեց նա՝ դիմելով Հայաստանի կառավարության ղեկավարին:
 
Վերջինս մանրամասնեց՝ այսօրվա հանդիպման ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը. «Սա կարևոր է եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև:
 
Այսօր Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին»:
 
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինա-Ռուսաստան պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել:
 
«Ես ողջունում եմ ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի պատերազմում: Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- ասաց նա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը