Ես ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից չեմ հանի, քանի դեռ եվրոպացիները վճարում են. Թրամփ


Ես ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից չեմ հանի, քանի դեռ եվրոպացիները վճարում են. Թրամփ

  • 20-03-2024 14:28:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակի դեպքում երկիրը դուրս չի գա ՆԱՏՕ-ից, քանի դեռ դաշինքի եվրոպացի անդամները «ազնվորեն» վճարում են իրենց տուրքերը, գրում է DW-ն։
 
«Միացյալ Նահանգները պետք է վճարի իր արդար մասնաբաժինը՝ ՆԱՏՕ-ում պաշտպանության ծախսերը, և չպետք է վճարի ուրիշների համար»,- ընդգծել է Թրամփը։ Նա կարծիք է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը «ավելի կարևոր» է եվրոպական երկրների համար, քան ԱՄՆ-ի։ «Մեր և Եվրոպայում որոշ խնդիրների միջև ընկած է օվկիանոս, մեծ, գեղեցիկ օվկիանոս»,- նշել է ամերիկացի քաղաքական գործիչը։
 
Իր նախագահության ժամանակ Թրամփը հաճախ է քննադատել ՆԱՏՕ-ին, սակայն, ի վերջո, դաշինքի դեմ որևէ միջոց չի ձեռնարկել։ Հակառակը, նա ակտիվորեն խրախուսել է դաշնակիցներին մեծացնել պաշտպանական բյուջեները, որպեսզի դաշինքն ավելի ուժեղ ու ավելի քիչ կախված լինի ԱՄՆ զինված ուժերից:
 
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը