Էդ վախը ո՞վ է դրել ձեր մեջ, տավուշցիներին Երևանից են առաջարկում ցույցեր անել. Անդրանիկ Քոչարյան


Էդ վախը ո՞վ է դրել ձեր մեջ, տավուշցիներին Երևանից են առաջարկում ցույցեր անել. Անդրանիկ Քոչարյան

  • 21-03-2024 14:14:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Այդ հարցը որտեղի՞ց առաջացավ, որ նման իրավիճակ կա, կամ կարող է լինել: Էդ վախը ո՞վ է դրել ձեր մեջ»:
 
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե Տավուշի մարզի 4 գյուղերի բնակիչներին իրենց բնակավայրերից հանելու գործընթացն ինչպե՞ս է պատկերացնում, բնական է, որ այդ մարդիկ հեշտությամբ չեն ուզենալու դուրս գալ, արդյո՞ք, օրինակ, ոստիկանական ուժեր են տարվելու նրանց դուրս հանելու համար:
 
«Այդ մարդիկ միշտ էլ ապրել են այնտեղ, հիմա էլ են ապրելու: Երևանից են առաջարկում ցույցեր անել: Երկու փորձագետ ունենք, մեկը փորձագետ է, մյուսը՝ Ամերիկայից եկած Խաչիկյանը, որն ինձ հիշեցնում է հայտնի ֆիլմը՝ «Ո՞վ է այդ Խաչիկյանը»: Որ ալիքը միացնում եմ՝ Խաչիկյանն Ամերիկայից եկել է ու մեզ հուշում է, թե պատերազմը վաղը այստեղից է սկսվելու, մյուս օրը՝ այնտեղից. պարոն Խաչիկյան, գնացեք Ամերիկայում այդ վախերը տածեք:
 
Հաջորդը փորձագետը՝ Հայկ Նահապետյանը, որը ԶՈՒ-ում ծառայություն է անցել, սկսել է լրատվական ծառայությունից, աճել մինչև կորպուսի հրամանատարի տեղակալ, առավոտից իրիկուն այդ կոդերն է տարածում, որը հիմա բարձրաձայնեցիք:
 
Դուք Խաչիկյանին մի լսեք, լսեք պաշտոնական իշխանությունների, համապատասխան կառույցների ղեկավարների տեսակետները»,- ասաց Քոչարյանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը