ՌԴ ՔԿ. Ավելի քան 60 սպանված


ՌԴ ՔԿ. Ավելի քան 60 սպանված

  • 23-03-2024 10:29:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի քննչական կոմիտեն վաղ առավոտյան հաղորդել է, որ Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը գերազանցում է 60-ը:
 
Քննչական կոմիտեից ТАСС-ին ասել են, որ այդ թիվը կարող է աճել:
 
Դեպքի վայրում քննչական միջոցառումներ են իրականացվում:
 
Ավելի վաղ հաղորդվել էր առնվազն 40 սպանվածի մասին:
 
Ռուսաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վիրավորվել է առնվազն 145 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Վիրավորներից 9-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
 
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը