Պուտինը պատրաստվում է դիմել ժողովրդին


Պուտինը պատրաստվում է դիմել ժողովրդին

  • 23-03-2024 12:35:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է դիմել ժողովրդին, հաղորդում են Ռուսաստանի պետական լրատվամիջոցները։
 
Ահաբեկչությունից հետո՝ արդեն մոտ հինգ ժամ է՝ Կրեմլը տեղի ունեցածը չի մեկնաբանել։
 
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվում է առնվազն 40 զոհի և 100 վիրավորի մասին:
 
Առողջապահության նախարարությունը հրապարակել է 146 վիրավորների ցուցակ, որտեղ նաև երեխաների անուններ կան։
 
Ըստ արևմտյան լրատվամիջոցների, կատարվածի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Միաժամանակ նշվում է, որ այդ տեղեկատվության հավաստիությունն առայժմ հնարավոր չէ ճշտել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը