ՊՆ ղեկավարները որևէ մտահոգիչ քայլ չեն անում. Սարգսյան


ՊՆ ղեկավարները որևէ մտահոգիչ քայլ չեն անում. Սարգսյան

  • 25-03-2024 15:46:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստից հետո պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Տավուշի մարզի սահմանին կուտակումներ կա՞ն, ընդգծեց՝ եթե որևէ խնդիր լինի, ապա դրա մասին կտեղեկացվի։
 
«Ամեն ինչ խոսվում է բաց և թափանցիկ, հանրությունը քննարկում է, կարծում եմ՝ լրատվության, վերլուծությունների և տեսակետներ հայտնելու պակաս որևէ մեկը չունի»,- ասաց նա։
 
Պաշտոնյայի խոսքով՝ ՊՆ ղեկավարները որևէ մտահոգիչ քայլ չեն անում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը