Եվրասիական ինտեգրացիայում խնդիրներ են լինում, բայց դրանք կառուցողական լուծվում են. Պեսկով


Եվրասիական ինտեգրացիայում խնդիրներ են լինում, բայց դրանք կառուցողական լուծվում են. Պեսկով

  • 26-03-2024 11:32:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ ԱՊՀ երկրները հավատարիմ են ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներին։
 
Հետխորհրդային տարածքում ինտեգրումը հաջողությամբ զարգանում է, քանի որ առաջացող խնդիրները հաջողվում է կառուցողական կերպով հաղթահարել։ Այս մասին aif.ru–ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
 
Պեսկովը նշել է ընդհանուր ինտեգրացիոն գործընթացներին ԱՊՀ երկրների հավատարմությունը` չնայած զարգացման սեփական հետագծին և ԵԱՏՄ անդամ պետությունների հետ ընդհանուր տնտեսական տարածքին։
 
«Համագործակցության տարբեր ֆորմատներ կան, որոնք կապված են քաղաքականության, անվտանգության հետ։ Բոլոր այդ ինտեգրացիաները աշխատունակ են, դրանց ներուժը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Ինչ–որ տեղ, իհարկե, խնդիրներ են առաջանում, առանց դրանց հնարավոր չէ»,– ասել է նա։
 
Պեսկովի խոսքով` գործընկերային հարաբերությունները թույլ են տալիս այդ ամենին ավելի կառուցողական մոտենալ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը