Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալը առաջին հերթին բխում է ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերից. Բորել


Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալը առաջին հերթին բխում է ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերից. Բորել

  • 26-03-2024 14:57:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Արևմուտքն Ուկրաինային օգնում է ոչ միայն առատաձեռնությունից ելնելով և ոչ այն պատճառով, որ սիրում է ուկրաինացիներին՝ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալն առաջին հերթին բխում է ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերից։
 
«ԱՄՆ-ը՝ որպես գլոբալ խաղացող, ցանկանում է, որ իրեն համարեն պատասխանատու գործընկեր իր դաշնակիցների անվտանգությունն ապահովելու հարցում: Ուստի մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին՝ չխոչընդոտել և հաստատել լրացուցիչ օգնությունը»,- հայտարարել է Բորելը։
 
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ժոզեպ Բորելի հայտարարությունը, նշել է, որ առաջին անգամ է, որ Արևմուտքի ներկայացուցիչն «այսքան անկեղծ խոսել է իրավիճակի էության մասին»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը