Չենք կարող ասել՝ կսկսի՞, թե՞ չէ, մեր նպատակն է երկրի շուրջ ստեղծել իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար. Փաշինյան


Չենք կարող ասել՝ կսկսի՞, թե՞ չէ, մեր նպատակն է երկրի շուրջ ստեղծել իրադրություն, որ պատերազմը դառնա անհնար. Փաշինյան

  • 26-03-2024 15:46:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Այո, մենք խաղաղաության մասին շատ պետք է խոսենք, բայց չպետք է մոռանանք, որ ցավոք խաղաղությունը միայն մեր որոշումից չի կախված»:
 
Այս մասին մարտի 23-ին՝ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիում կայացած նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Այս վայրիվերումները նաև դրա համար են, որ մենք ուզում ենք ստեղծել իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, որովհետև մենք չենք կարող ասել՝ հ՞ն կսկսի, թե՞ չի սկսի, մեր քաղաքական նպատակը հետևյալն է՝ ստեղծել մի իրադրություն, այս իրադրությունը՝ (խմբ. ցույց է տալիս ՀՀ քարտեզի մակետը) և այս երկրի շուրջ ստեղծել մի իրադրություն, որ պատերազմը ուղղակի դառնա անհնար, սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ խնդիր է և մեզ բոլորիս շատ մեծ համբերություն է պետք»,- ասաց վարչապետը:
 
Փաշինյանը վերահաստատեց՝ այնուամենայնիվ խոսակցությունը պետք է տեղի ունենա. «Հետո մենք ինչ-որ նախադասություններից կհրաժարվենք, ինչ-որ նախադասություն կբերենք՝ կավելացնենք, բայց որպես կառավարող կուսակցություն մեր քաղաքական միտքը պետք է աշխատի, և մենք պետք է մթնոլորտ ստեղծենք, որ մեր կուսակցական միջավայրում որևէ մեկը չվախենա որևէ միտք արտահայտելուց, դա շատ կարևոր է»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը