Լավրովն անսպասելի է անվանել Ինտերպոլի՝ ՌԴ-ին օգնելու պատրաստակամությունը


Լավրովն անսպասելի է անվանել Ինտերպոլի՝ ՌԴ-ին օգնելու պատրաստակամությունը

  • 26-03-2024 15:52:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ինտերպոլից նման նախաձեռնություն չի եղել նախորդ դեպքերում, որոնք նույնպես միջազգային ամենամեծ ուշադրություն էին պահանջում։
 
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անսպասելի է համարել Ինտերպոլի պատրաստակամությունը՝ օգնելու «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությանը։ Նախարարըն հավելել է, որ չի հիշում նման նախաձեռնություն, այդ թվում՝ «Հյուսիսային հոսքերի» պայթեցումից հետո:
 
«Մեկ օր անց, կարծես, ահաբեկչությունից հետո, երբ Արևմուտքում հայտարարություններ հնչեցին այն մասին, որ, իհարկե, դա Ուկրաինան չէ և, իհարկե, դա Իսլամական պետությունն է (ԻՊ-ն ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն - խմբ.), միևնույն ժամանակ անսպասելիորեն Ինտերպոլի ղեկավարությունը հայտարարեց, որ իրենք պատրաստ են աջակցել հետաքննությանը»,-ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
 
Նախարարն ավելացրել է, որ Ինտերպոլից նման նախաձեռնություն չի հիշում նախորդ դեպքերում, որոնք նույնպես միջազգային ամենամեծ ուշադրություն էին պահանջում, ամենաակնհայտ օրինակը «Հյուսիսային հոսքերն» են։
 
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Վերջին տվյալներով` ահաբեկչության հետևանքով տուժել է 285 մարդ (այդ թվում՝ 8 երեխա), որոնցից 139-ը մահացել են (այդ թվում՝ 3 երեխա)։ Բուժհաստատություններ են տեղափոխվել և հոսպիտալացվել 114 մարդ, որից 4-ը՝ երեխա։
 
Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։
 
Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող հայր և երկու որդի Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը