Դժվար է լինելու. Սերբիայի նախագահը զգուշացրել է սպառնացող վտանգի մասին


Դժվար է լինելու. Սերբիայի նախագահը զգուշացրել է սպառնացող վտանգի մասին

  • 27-03-2024 10:49:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ալեքսանդր Վուչիչը խոստացել է, որ բոլոր մարտահրավերներն առաջիկա օրերին կներկայացնի ժողովրդին։
 
Առաջիկայում Սերբիան կբախվի իր ազգային շահերին սպառնացող վտանգի։ Այս նախազգուշացումն արել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
 
«Հիմա ինձ համար հեշտ չէ ասել, թե ինչ նորություններ ենք ստացել վերջին 48 ժամվա ընթացքում։ Դրանք ուղղակիորեն սպառնում են Սերբիայի և Սերբական Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ազգային շահերին:
 
Առաջիկա օրերին ես Սերբիայի ժողովրդին կներկայացնեմ սպասվող բոլոր մարտահրավերները։ Առավել քան երբևէ դժվար է լինելու», - գրել է նա ինստագրամյան էջում։
 
Վուչիչը չի պարզաբանել, թե հատկապես ինչ վտանգի մասին է խոսքը։
 
Ինչպես ենթադրում է բոսնիական «Sarajevo» ռադիոկայանը, նախագահը կարող էր նկատի ունենալ Բոսնիա և Հերցեգովինայում բարձր ներկայացուցիչ Քրիստիան Շմիդտի որոշումը, այն է՝ փոփոխություններ մտցնել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրական օրենսդրության մեջ: ԶԼՄ–ների մեկ այլ վարկածի համաձայն՝ Վուչիչը կարող էր տեղեկություններ ստանալ՝ կապված Եվրոպայի խորհրդին Կոսովոյի անդամակցության հետ։
 
Սերբական Հանրապետության ներկայացուցիչները չեն ընդունում բարձր ներկայացուցչի լիազորությունները` նշելով, որ նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվություն չունի։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը