Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը


Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

  • 28-03-2024 10:52:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը  կմասնակցեն Հայաստան-ԱՄՆ-Եվրամիություն սպասվող  եռակողմ հանդիպմանը, որին կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
 
Քննարկումը կվերաբերի Հայաստանի տնտեսական կայունությանն աջակցության ցուցաբերմանը, քանի որ վերջինս աշխատում է իր առևտրային գործընկերությունների հավասարակշռման և հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը