Ինչո՞ւ Փաշինյանի հետ հանդիպումը պետք է բերի էսկալացիայի․ Պետդեպը պատասխանել է Բաքվին


Ինչո՞ւ Փաշինյանի հետ հանդիպումը պետք է բերի էսկալացիայի․ Պետդեպը պատասխանել է Բաքվին

  • 28-03-2024 11:06:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik․ Ըստ Միլլերի՝ Բելգիայի մայրաքաղաքում նախատեսված հանդիպման առանցքում Հայաստանի առևտրային համագործակցության դիվերսիֆիկացիան և տնտեսական կայունությունն են:
 
Վաշինգտոնը համաձայն չէ Ադրբեջանի հայտարարությունների հետ, թե ապրիլի 5-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը կարող է հանգեցնել էսկալացիայի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
 
Ադրբեջանի ԱԳՆ-ն առաջիկա հանդիպման վերաբերյալ հայտարարել էր, որ ԵՄ-ի, Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ խորհրդաժողովը ակնհայտորեն միակողմանի է և կողմնակալ, հիմնված է երկակի ստանդարտների վրա, նոր բաժանարար գծեր է ստեղծում տարածաշրջանում: Ադրբեջանական գերատեսչությունում հավելել են, որ նման հանդիպումները կարող են ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։
 
«Ես ակնհայտորեն համաձայն չեմ այդ մեկնաբանությունների հետ։ Այս հանդիպման առանցքում տնտեսական կայունությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել առևտրային գործընկերությունը և բավարարել մարդասիրական կարիքները: Ես չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստություն առաջացնել աշխարհի որևէ երկրի համար»,- ասել Է Միլլերը։
 
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հանդիպումը միտված է խորացնելու Հայաստանի փոխգործակցությունը Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play