Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա


Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

  • 28-03-2024 15:05:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Հայաստանը վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է: Չէ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում է հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որը լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին», - նշել է Զախարովան։
 
Նա հավելել է, թե Վաշինգտոնում, Բրյուսելում ու Երևանում ձևացնում են, թե զարմանում են՝ ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ, չէ՞ որ այն, ըստ հավաստիացումների ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։
 
Ըստ Մոսկվայի՝ «դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլև Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելուն, Մոսկվայի հետ դարավոր կապերը քանդելուն, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները թուլացնելուն»։
 
Զախարովան նշել է, թե Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առջև վերածվում է «հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը