ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստանում համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ-ին․ Լավրով


ՀԱՊԿ-ի առաքելությունը Հայաստանում համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ-ին․ Լավրով

  • 29-03-2024 11:08:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ գիշերվա ընթացքում փոխել է իր որոշումը:
 
ՀԱՊԿ-ը պատրաստ էր 2021-ին դիտորդական առաքելությունն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու համար։ «Известия» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հակիրճ պատմելով այդ նախաձեռնության ձախողման նախապատմությունը։
 
Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել է 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ, որից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կոնսենսուսի բացակայության մասին և կանչել է Եվրամիության առաքելությունը։
 
Ըստ նրա՝ դրանից մի քանի օր անց Փաշինյանը Հայաստան կանչեց ԵՄ դիտորդական առաքելությանը՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա ընդամենը 2 ամսով է։ Իսկ 2 ամիս անց ԵՄ-ն կրկնապատկեց այդ առաքելությունը։
 
«Այժմ Հայաստան զինծառայողներ են ուղարկվում Կանադայից, Նորվեգիայից և ԱՄՆ - ից՝ այն վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։
 
«Վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
 
Նշենք, որ վերջին ամիսներին փորձագետները արձանագրել են հայ-ռուսական հարաբերությունների հետևողական վատթարացում։ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին և միջոցառումներին ու հրաժարվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով ու դիվանագիտական ​​նոտաներով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը