Միլլերն անդրադարձել է Փաշինյանի, Ֆոն դեր Լայենի և Բլինքենի հանդիպման վերաբերյալ Զախարովայի հայտարարությանը


Միլլերն անդրադարձել է Փաշինյանի, Ֆոն դեր Լայենի և Բլինքենի հանդիպման վերաբերյալ Զախարովայի հայտարարությանը

  • 29-03-2024 12:09:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպմանը:
 
Մեթյու Միլլերը, մասնավորապես,  մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե «նմանատիպ նախաձեռնությունները մտահոգում են Մոսկվային, քանի որ, Մարիա Զախարովայի խոսքով, ուղղված են ոչ թե Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը, այլ Հարավային Կովկասում բաժանարար գծեր և հակառուսական օրակարգ ստեղծելուն:
 
«Տարածաշրջանում նկատվող որոշակի տուրբուլենտությունը պայմանավորված է վերջին ամիսներին Ռուսաստանի գործողություններով:
 
Իսկ Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը կենտրոնանալու են Հայաստանի տնտեսական կայունության վրա, քանի որ Հանրապետությունն աշխատում է իր առևտրային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու և հումանիտար կարիքները հոգալու ուղղությամբ. ուրիշ ոչինչ չկա»,- ասել է Միլլերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը