Ադրբեջանի և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր


Ադրբեջանի և ՌԴ փոխարտգործնախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցեր

  • 30-03-2024 11:29:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Էլնուր Մամեդովը երեկ Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հիմնված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի վրա, հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
 
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հանդիպումն անցել է «բարեկամական և վստահելի մթնոլորտում, որը համահունչ է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերային ոգուն»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը