Հայ գերիները վերադարձվել են գործարքների արդյունքում. Սիրանուշ Սահակյան


Հայ գերիները վերադարձվել են գործարքների արդյունքում. Սիրանուշ Սահակյան

  • 01-04-2024 14:47:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ըստ իրավապաշտպանի` բարձրաստիճան ղեկավարները կհայրենադարձվեն ամենավերջում, երբ Ադրբեջանը առավելագույնս օգտագործած կլինի նրանց գործոնը։
 
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ Ադրբեջանում պահվող գերիները մինչ այժմ Հայաստան վերադարձվել են գործարքների արդյունքում։
 
«Ադրբեջանը ներկայացրել է ոչ օրինական պահանջներ, որոնք բավարարվել են Հայաստանի կողմից, և այս ֆոնին տեղի են ունեցել հայրենադարձումներ։ Այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ Ադրբեջանում պահվող հայերը ոչ թե գերիներ կամ բանտարկյալներ են, այլ պատանդներ են, որոնք պահվում են Ադրբեջանի ձեռքում ՀՀ–ի վրա ճնշում գործադրելու և որոշակի քաղաքական պահանջների բավարարումը երաշխավորելու համար»,– հայտարարեց Սիրանույշ Սահակյանը ասուլիսի ժամանակ։
 
Նա հիշեցրեց, որ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում տարբեր կարգավիճակով 23 հայ է պահվում: Նրանց մի մասը զինվորական է և համարվում է ռազմագերի, կան նաև քաղաքացիական գերիներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներ, որոնք հետապնդվում են իրենց գործունեության համար, ուստի նրանց պետք է դիտարկել որպես քաղբանտարկյալներ։
 
«Կարծում եմ` բարձրաստիճան ղեկավարները կհայրենադարձվեն ամենավերջում, այն պահին, երբ Ադրբեջանը առավելագույնս` նեքաղաքական ու արտաքին քաղաքական նպատակներով, օգտագործած կլինի նրանց գործոնը»,– ասաց Սիրանուշ Սահակյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը