Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի և Տեղի հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի և Տեղի հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

  • 02-04-2024 10:13:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
 
Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը  00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: 
 
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ուղղություններում խախտումներ չեն արձանագրվել:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն