Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները շատ երկրներում աճել են, այդ թվում` Հայաստանում. ՀՀ ԱՆ


Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները շատ երկրներում աճել են, այդ թվում` Հայաստանում. ՀՀ ԱՆ

  • 02-04-2024 13:26:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Աուտիզմի իրազեկման միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 2007 թվականին և կոչված է նպաստելու մարդկանց իրազեկման բարձրացմանը՝ աուտիզմ ախտորոշմամբ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար:
 
Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ:
 
Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները շատ երկրներում աճել են, այդ թվում` Հայաստանում:
 
Առաջնակի հաստատված դեպքերը կազմել են՝ 
  • 2022 - 423 դեպք, 
  • 2023  - 449 դեպք, 
  • 2024թ. մարտի 29-ի դրությամբ` 130 դեպք:
Հայաստանում երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության և սպասարկման ծավալները ներառում են ինչպես երեխայի աճի և զարգացման գնահատումը, այնպես էլ մանկական աուտիզմի թեստի իրականացումը, որի նպատակն է աուտիկ սպեկտրի խանգարումների վաղ հայտնաբերումը և համապատասխանաբար վաղ միջամտության իրականացումը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն