Ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունը կապ ունի ապրիլի հինգին սպասվող հանդիպման հետ․ Արմեն Խաչատրյան


Ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունը կապ ունի ապրիլի հինգին սպասվող հանդիպման հետ․ Արմեն Խաչատրյան

  • 03-04-2024 13:44:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանական կողմից տարածվող ապատեղեկատվությունները և սադրանքները ՀՀ սահմաններին կապվա՞ծ են արդյոք ապրիլի 5-ին սպասվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բրյուսելում սպասվող հանդիպման հետ։
 
Հարցին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:
 
«Եթե ավելի խորը նայենք նախապատվությանը, կտեսնենք, որ ռուսական տելեգրամյան ալիքներում տարածվեց տեղեկատվություն, թե հայկական զորքերի տեղաշարժ է մեծ մասշտաբի, բացի այդ՝ իբր սահմանային հատվածներում աշխատանքներ են իրականացվում, դա Ադրբեջանը տեղադրեց իր տելեգրամյան ալիքներում ու պաշտոնական հաղորդագրություն էլ հրապարակեց, որ հայերը պատրաստվում են սադրիչ գործողությունների դիմել։ Սա կապում եմ նախևառաջ ապրիլի 5-ի հանդիպման հետ, բայց մեզ համար խորթ չէ Ադրբեջանի այս պրիմիտիվ ծրագիրը. ամեն անգամ հարձակողական գործողություններից կամ սադրիչ դեպքերից առաջ ապատեղեկատվություն է տարածում, որպեսզի լեգիտիմ հիմքեր ստեղծի հարձակումներ իրականացնելու համար»,- նկատեց նա:
 
Ըստ Խաչատրյանի, սակայն, եթե նման վարքագիծը ադրբեջանական կողմին հաջողվում էր երկու տարի առաջ, ապա հիմա իրականությունն այլ է․ «Եմ դիտորդները ներկայացնում են օբյեկտիվ իրականությունը աշխարհին, ցույց են տալիս, որ Ալիևը ստում է։ Բռնապետ Ալիևի հանցավոր ռեժիմը ամեն անգամ նման ապատեղեկատվություն տարածելուց հետո փորձում է իր նկրտումները ռեալիզացնել։ Բոլորին արդեն շատ պարզ է, որ Ադրբեջանը ուղղակի ստում է, և օբյեկտիվ իրականությունը անկախ ԵՄ դիտորդներից ամբողջ աշխարհը ստանում է ու հասկանում, թե ինչ է կատարվում»։
 
Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը ամեն ինչ անում է՝ վիժեցնելու համար խաղաղությանն ուղղված ջանքերը. «Հայաստանը պարտադրելու է խաղաղություն, ու Ադրբեջանը պետք է լինի կառուցողական, պետք է ստիպել, որ հաշվի նստի այն հանգամանքների հետ, որ ՀՀ-ն ինքնիշխան երկիր է, սուվերեն, հարգի մեր սուվերենությունը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը