Հյուսիսային Կորեան նոր գերձայնային հրթիռ է փորձարկել


Հյուսիսային Կորեան նոր գերձայնային հրթիռ է փորձարկել

  • 03-04-2024 15:53:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ փորձարկել է նոր՝ պինդ վառելիքով աշխատող միջին հեռահարության գերձայնային հրթիռ:
 
Կորեայի պետական կենտրոնական լրատվական գործակալությունը տարածել է առաջնորդ Կիմ Չեն Ընի լուսանկարները տեղում: Կիմը հայտարարել է, թե զենքը Հյուսիսային Կորեայի պաշտպանական տեխնոլոգիայի «բացարձակ գերազանցության» ցուցադրություն է: «Փհենյանը մշակել է միջուկային ունակ, պինդ վառելիքով աշխատող համակարգեր «տարբեր հեռահարությամբ բոլոր մարտավարական, օպերատիվ և ռազմավարական հրթիռների համար»,- ավելացրել է նա:
 
Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստացել է ավելի զարգացնել երկրի զինանոցը՝ իր «թշնամիներին» դիմակայելու համար՝ նկատի ունենալվ Ճապոնիային, Հարավային Կորեային և ԱՄՆ-ին:
 
Հրթիռը թռել է մոտ 1000 կմ՝ հասնելով 101 կմ բարձրության: Սեուլի զինվորականները հայտնել են, որ այն օդում եղել է մոտ 600 կմ և ընկել Հարավային Կորեայի և Ճապոնիայի միջև ընկած ծովային տարածքում:
 
Հյուսիսային Կորեան կենտրոնացել է պինդ վառելիքով ավելի բարդ զենքեր մշակելու ուղղությամբ, քանի որ ավելի հեշտ են դրանք թաքցնելն ու տեղափոխելը և կարող են ավելի արագ գործարկվել: Հեղուկ վառելիք օգտագործող զենքերը պետք է լիցքավորվեն մինչև գործարկումը և չեն կարող վառելիքով մնալ երկար ժամանակ:
 
Վերլուծաբաններն ասում են, որ նման կատարելագործման դեպքում ի վիճակի կլինեն հասնելու Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի հեռավոր թիրախներին, ներառյալ՝ Գուամ կղզին:
 
 
Հեղինակ՝ Սիլվի Սիրականյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը