ԱՄՆ-ում կարծում են, որ Իրանը հյուպատոսության վրա հարձակման պատասխանը կտա հաջորդ շաբաթ․ CNN
06-04-2024 12:40:58 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
armlur.am. ԱՄՆ-ը սպասում է Սիրիայում հյուպատոսարանի վրա հարձակման Իրանի հնարավոր պատասխանին հաջորդ շաբաթ։
Այս մասին ուրբաթ հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրները։
Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ հարձակումն անխուսափելի է։
Հնարավոր հարձակումը դարձել է նաև Ջո Բայդենի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննարկման հիմնական թեման։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իրանի կողմից Իսրայելի տարածքի վրա ուղղակի հարձակումը վատագույն սցենարներից է, որին պատրաստվում է ԱՄՆ-ը։ Նման հարվածը կարող է հանգեցնել լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի, նշում է CNN-ը։