Վահագ Ռաշի «Ես կգամ» երգը՝ նոր կատարմամբ և տեսահոլովակով


Վահագ Ռաշի «Ես կգամ» երգը՝ նոր կատարմամբ և տեսահոլովակով

  • 08-04-2024 09:03:25   | Հայաստան  |  Մշակույթ

Երգիչ, երգահան Վահագն Ռուշանյանը, նույն ինքը Վահագ Ռաշը, ներկայացրել է նոր կատարում ու տեսահոլովակ, որն արդեն շատ սիրված «Ես կգամ» երգի նոր մեկնաբանությունն է։
 
Ինչպես նշեց երգիչը, նման սիրված երգը նոր ձևով ներկայացնելը բավական համարձակ քայլ է ու կարող է նաև սխալ ընկալվել շատերի կողմից, քանի որ շատերի ականջին նստած է հին տարբերակը, իսկ նորը ընդունելը բավական դժվար է։ 
 
Երգերը իրարից տարբերվում են ոճային առումով առաջինը բավական ակտիվ է, իսկ երկրորդ երգը հանգիստ, կարելի է ասել ռելաքս, ներվերը հոգին տրամադրությունը հանգստացնող։ 
 
Մինչ հրապարակելը շատերին եմ ուղարկել երգը ու շատերի օրվա անբաժան մասնիկն է դարձել, հոգնած ժամանակ այս երգը լսելուց հետո շատերը նշում են, որ բավական լավ լիցքաթափող հատկություն ունի։ Խորհուրդ եմ տալիս քնելուց առաջ լսել։ 
 
Գործիքավորումը կատարել է Գարիկ Գևորգին, երգի երաժշտության հեղինակը Վահագնն է, իսկ խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանը։
Տեսահոլովակի ռեժիսորն է Մարիամ Գևորգյանը, բեմադրությունը` Արման Խաչատրյանի, կատարողներ` Արթուր Խունյան և Էլֆրիդա Ավանեսյան։ 
Նոյյան տապան  -   Մշակույթ