Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ


Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչյա Ղազարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ

  • 08-04-2024 14:00:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հրաչյա Ստյոպայի Ղազարյանի
կենսագրությունը
 
Ծնվել է 1980 թվականի մայիսի 06-ին, Երևանում քաղաքում:
 
2001թ. ավարտել է ՀՀ ներքին գործերի նախարարության բարձրագույն դպրոցի իրավագիտության ֆակուլտետը:
 
Աշխատանքային գործունեություն
 
2001-2002 թթ. – ՀՀ ՆԳՆ ՊՊՎ Քանաքեռ-Զեյթունի պահպանության միլիցիայի բաժանմունքի դասակի հրամանատար, ապա՝ ոստիկանության դասակի հրամանատար
2002-2006 թթ.– ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի ՆԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր
2006-2007թթ.– ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի թմրամոլության դեմ պայքարի գծով ավագ օպերլիազոր
2007-2014թթ.– ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, 2-րդ բաժանմունքի ավագ քննիչ, ապա՝ պետ
2014-2020թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ, ապա՝ վարչության պետի տեղակալ
2020-2023թթ.– ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ
2023-2024թթ.-- ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ
III-IV.2024թ.-- ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ
 
Պարգևներ
 
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
 
Այլ տվյալներ
 
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն