Բլինքենը խնդրել է Չինաստանին զսպել Իրանին


Բլինքենը խնդրել է Չինաստանին զսպել Իրանին

  • 12-04-2024 13:28:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դիմել է Չինաստանի արտաքին գործերի նախարարին և այլ գործընկերներին՝ խնդրելով օգտագործել իրենց ազդեցությունը Իրանին Իսրայելին հարված հասցնելուց հետ պահելու համար, հինգշաբթի հայտնել է Պետդեպարտամենտը:
 
Բլինքենն անցած օրվա ընթացքում հեռախոսով խոսել է իր չինացի, թուրք, սաուդցի և եվրոպացի գործընկերների հետ՝ «հասկացնելու համար, որ էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից և որ երկրները պետք է Իրանին կոչ անեն չգնալ էսկալացիայի», – լրագրողներին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը