«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն»–ի հերթական ձեռքբերումը. Նոր սարքեր և սարքավորումներ ձգաբանության և պայթյունատեխնիկական փորձաքննութունների ոլորտում


«Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն»–ի հերթական ձեռքբերումը. Նոր սարքեր և սարքավորումներ ձգաբանության և պայթյունատեխնիկական փորձաքննութունների ոլորտում

  • 12-04-2024 14:35:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Ձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություններ իրականացնող բաժինը ձեռքն է բերել ժամանակակից նոր սարքեր և սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր է իրականացնել պայթյունատեխնիկական փորձաքննություններ՝ դեպքի վայրից վերցված նմուշներում հայտնաբերելով պայթուցիկ նյութերը՝ պարզելով այդ նյութերի նյութի համակցությունը։
 
Նախկինում նման փորձաքննությունը տևել է առնվազն 2–3 օր, իսկ այժմ  այն իրականացվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում։
 
Նորագույն սարքավորումները շնորհիվ կիրառվող մեթոդների նկատմամբ ունեն առավելագույն ճշտություն և զգայունություն։
 
Կենտրոնի նոր սարքավորումներից է նաև փամփուշտների, կրակման պիտանելիությունը ստուգող սարքը, որը հնարավորություն է տալիս առանց համապատասխան տրամաչափի զենքերի և փորձադաշտային պայմանների, կատարել 4,5–15 մմ. տրամաչափի ակոսափող զենքերի, ինչպես նաև մինչև 12 տրամաչափի ողորկափող հրազենների, փամփուշտների ստուգում։
 
Նախկինում նման փորձաքննություն իրականացնելու համար անհրաժեշտ էր համապատասխան զենքերի առկայությունը, սակայն Կենտրոնում դրանց  ոչ բոլոր տեսակներն էին առկա։
 
 
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն