Ղազախստանի նախագահն ապրիլի 15-ին կայցելի Հայաստան


Ղազախստանի նախագահն ապրիլի 15-ին կայցելի Հայաստան

  • 13-04-2024 12:55:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։
 
Ըստ Ղազախստանի նախագահի աշխատակազմի՝ նա բանակցություններ կվարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
 
Այցի նախաշեմին «Արմենպրես»-ի հետ զրույցում նա Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գնահատել է որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։
 
«Նախագծերի արդյունավետ առաջխաղացման համար գլխավորն այն է, որ բոլոր շահագրգիռ կողմերը փոխընդունելի պայմանավորվածություններ ձեռք բերեն տարածաշրջանում հաղորդակցությունների հետագա ապաշրջափակման վերաբերյալ։
 
Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարևոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ», - ասել է նա:
 
Մոտ մեկ ամիս առաջ Տոկաևն Ադրբեջան այցի նախաշեմին հայտարարել էր՝ Աստանան շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։
 
Նա իր ադրբեջանցի գործընկերոջ հետ այցելել էր Շուշի, Ֆիզուլի։
 
Մարտին Երևանում էր Ղազախստանի արտգործնախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը