«Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են


«Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են

  • 16-04-2024 10:32:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Ճեմուղիների, շատրվանների, անցուղիների կառուցում, նստարանների տեղադրում ու կանաչապատում. Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: 
 
Տարածքից ապամոնտաժվել են կրպակները, սրճարանները և չգործող կարուսելները. ապօրինի կառույցների փոխարեն կլինեն հարմարավետ զրուցատաղավարներ, խաղահրապարակ և մարզահրապարակ: 
 
Այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր: 
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն