Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքը


Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքը

  • 17-04-2024 15:53:37   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը։
 
Փաստաթղթին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։ Քվեարկությունն անցել է առանց ընդդիմության մասնակցության։
 
Օրենքը պարտավորեցնում է արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ ռեեստրում և լրացնել տարեկան հայտարարագրերը:
 
Աղմկահարույց օրինագիծն առաջացրել է Վրաստանի ընդդիմության և հասարակական կազմակերպությունների դժգոհությունը։
 
Ընդդիմադիրները պնդում են, որ դա Ռուսաստանի կողմից պարտադրված օրենք է։ Օրենքին դեմ է արտահայտվել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ Վրաստանը չի համակերպվի Վրաստանի կրկնակի խորհրդայնացման հետ։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ԵՄ առանձին երկրներ, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ էին արել զերծ մնալ օրենքն ընդունելուց։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ապրիլի 16-ին հայտարարել էր, որ Վրաստանը Եվրոպային մոտենալու պատրաստակամություն էր հայտնել, և ԵՄ-ն այդ երկրին թեկնածուի կարգավիճակ էր տվել, սակայն շեշտել էր, որ այդ օրինագծի ընդունման դեպքում Վրաստանը ոչ թե կմոտենա Եվրոպային, այլ կհեռանա։  
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը