Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով


Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

  • 18-04-2024 13:32:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի Հայաստանի պաշտոնական տաղավարը, որը գտնվում է «Մագազինո դել սալե» հարթակում, պատրաստվում է ընդունել այցելուներին։
 
Տաղավարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Վենետիկում են գտնվում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, որը նաև Հայաստանի պաշտոնական տաղավարի համակարգողն է:
 
Ապրիլի 17-ին նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջել է տաղավարով, քննարկել կազմակերպչական մի շարք հարցեր։ Հայաստանի տաղավար է այցելել նաև Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեի ժյուրին՝ ներկայացված նախագծին ծանոթանալու նպատակով։
 
Տաղավարը լայն հանրության համար բաց կլինի ապրիլի 20-ից նոյեմբերի 24-ը:
 
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտոնական տաղավարը ներկայացնում է ֆրանսահայ արվեստագետ Նինա Խեմչյանը՝ «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով, որի համադրողը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի ցուցադրության բաժնի տնօրեն Արմեն Եսայանցն է։
 
 
ԿԳՄՍՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play