Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել


Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

  • 19-04-2024 12:18:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Տեղեկություններ են տարածվել, որ հայ-ռուսական սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել։ 
 
Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ խումբ է մեկնել:
 
Ուսանողներն ու մանկավարժները ժամը 10:00-ի դրությամբ տարհանվել են: Կես ժամ անց պարզվել է, որ վտանգ չկա, դասերը շարունակվում են սովորական հունով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը