Հուսադրող նորություն. ԵՄ-ն արձագանքում է Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին


Հուսադրող նորություն. ԵՄ-ն արձագանքում է Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին

  • 20-04-2024 11:54:18   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմաթիի համաձայնագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ», - հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը:
 
Եվրամիությունը լիովին աջակցում է բանակցային գործընթացին, ընդգծել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
 
Երևանն ու Բաքուն այսօր հայտարարեցին, որ սահմանազատման հանձնաժողովները նախնական համաձայնեցրել են սահմանագծի 4 առանձին հատվածները, ինչպես նշում են հաղորդագրությունում՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը