Նորվեգիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը


Նորվեգիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

  • 22-04-2024 11:57:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Նորվեգիան ողջունել է սահմանի սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը։
 
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրառում է արել Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էլվինդ Վադ Պետերսոնը։
 
«Նորվեգիան ողջունում է քաջալերող լուրերը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ առաջընթացի վերաբերյալ։ Մենք հույս ունենք հետագայում տեսնել ավելի շատ առաջընթաց այս կարևոր աշխատանքում, որը շահավետ կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար»,- գրել է Պետերսոնը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը