«ԴԻՄՈՒՄ ՄԱԿ-ին. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ» (Մաս 2)


«ԴԻՄՈՒՄ ՄԱԿ-ին. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ» (Մաս 2)

  • 22-04-2024 14:20:01   | Հայաստան  |  Հայտարարություններ



 
IX. Հիմք ընդունելով հետեւյալ միջազգային փաստաթղթերը․ 
- ՄԱԿ-ի Կանոնադրությունը, 26.06.1945 թ.,
- Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը, 10.12.1948 թ., 
- «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Կոնվենցիան (ստորագրված 26 դեկտեմբեր 1933 թ., համամերիկյան պետությունների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեվիդեոյի Կոնվենցիա), որպես պետությունների իրավունքներ եւ պարտականություններ ճանաչելու մասին,
- «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 9 դեկտեմբերի 1948 թ., 
- «Պատերազմի հանցագործությունների եւ դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 26-ը նոյեմբերի 1968 թ., 
- «Գաղութացված երկրներին անկախություն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիան, 14.12.1960 թ., 
- «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» Հռչակագիրը, 20.11.1963 թ., 
- «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» («Վիեննայի կոնվենցիան»), 23.05.1969 թ., 
- «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13.09.2007 թ., 
- «Խաղաղության ժողովուրդների իրավունքի մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 12.10.1984 թ., 
- «Զարգացման իրավունքի մասին» Հռչակագիրը, 04.12.1986 թ., 
- «Ազգային կամ էթնիկ, կրոնական եւ լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին» Հռչակագիրը, 18.12.1992 թ., 
- «Ազգային եւ միջազգային մակարդակներում ՄԱԿ-ի իրավունքի գերակայության մասին» Հռչակագիրը, 24.09.2012 թ., 
- «ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» Հռչակագիրը, 04․10․1970 թ․։
 
X. Հիմնվելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) ընդունած հետեւյալ որոշումների վրա․ 
- Որոշումներ, որոնց հիման վրա ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը (ըստ՝ «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագրի, 13.09.2007 թ.,).
- Արեւմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իրավունքի մասին» Հռչակագրի. 17.12.2004 թ., 
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն կազմելու մասին» Հռչակագրի, 04.02.2011 թ., 
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին» Հռչակագրի, 24.05.2013 թ., 
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Օրենքի «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին», 21 հունվարի 2014 թ., 
- Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահի Հրամանագրի (թիվ 12), «Որոշում՝ հիշեցում, Արեւմտյան Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետության շարունակողը», 23.02.2014 թ., 
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի մշտական, զինյալ, դրական չեզոքության մասին» Որոշման, 29.03.2011 թ., 
- Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին» Հրամանագրի, 26.12.2012 թ., 
- «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ» Որոշման, ընդունված Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից, 10.01.2018 թ.:
 
XI. Նկատի առնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) ձեւավորման իրավական - քաղաքական հիմքերը․ 
1) ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» Հռչակագրի (13.09.2007 թ.) հոդվածների դրույթների ու սկզբունքների համաձայն` ձեւավորվել է Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության ինստիտուտը, 
2) Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի (10.12.1948 թ.) 21-րդ հոդվածի համաձայն` ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) բացարձակապես իրավաչափ (legitim) պետական իշխանության մարմինները. Ազգային Ժողովը (խորհրդարանը), Կառավարությունը, Նախագահի ինստիտուտը: 
3) 2013 թ. դեկտեմբերին ամբողջ աշխարհում, առաջին անգամ, համացանցի միջոցով անցկացվել են Խորհրդարանի ընտրություններ, աշխարհի 41 երկրներում, համաձայն համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքի, ազատ եւ գաղտնի քվեարկությամբ, ընտրվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 64 պատգամավոր։ 
2018 թ. սեպտեմբերի 1-5-ը կայացել են խորհրդարանի 2-րդ գումարման ընտրություններ, որին մասնակցել են 51.505 ընտրող 47 երկրից եւ միասնական ցուցակով ընտրել Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 101 պատգամավոր: 
4) Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան պետություն) համապատասխան օրենքների ընդունումով՝ ընդունել, միացել եւ վավերացրել է ՄԱԿ-ի Կանոնադրությունը եւ 45 առավել կարեւոր միջազգային Պայմանագրերը, Կոնվենցիաներն ու Հռչակագրերը: 
5) Ներկայումս Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի Պետություն) նախագահը Ռադիկ Խամոյանն է, վարչապետը՝ Տիգրան Փաշաբեզյանը, Ազգային ժողովի (Խորհրդարանի) նախագահը՝ Արմեն Տեր-Սարգսյանը։
 
XI. Նկատի առնելով Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Միավորված Ազգերի Կազմակերպությանն եւ Եվրոպական խորհրդարանին ուղղված հետեւյալ դիմումնագրերը․ 
 
1) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը «Միավորված Ազգերի Կազմակերպությանը Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) անդամակցության վերաբերյալ»։ (25 մայիսի, 2018 թ․) 
2) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը ՄԱԿ-ին՝ «ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու մասին, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։ (29 մայիսի, 2018 թ․) 
3) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը ՄԱԿ-ին «Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ», համաձայն՝ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի։ (29 նոյեմբերի, 2018 թ․) 
4) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումնագիրը ՄԱԿ-ին «Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ», իրականացնելու Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումը, այս հարցում հիմնվելով Փարիզի խաղաղության վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող Հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի Զեկույց - առաջարկի սկզբունքների ու դրույթների վրա։ (7 օգոսոտոսի, 2019 թ․) 
5) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) դիմումը Եվրոպական խորհրդարանին՝ «Եվրոպական խորհրդարանի 18 Հունիս 1987 թ․ ընդունած «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» Բանաձեւում տեղ գտած սխալների, վրիպումների եւ անընդունելի ձեւակերպումների, եւ այն խմբագրելու եւ վերաշարադրելու վերաբերյալ»։ (5 դեկտեմբերի, 2020 թ.) 
6) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի Պետություն) դիմումը ՄԱԿ-ին` Հռչակագիր Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստանի Պետություն) ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Թուրքիայի Հանրապետության հետ պետական սահմանի մասին»: (15 մայիսի, 2022 թ.)
 
Նկատի առնելով այն, որ սույն դիմումնագրերը իրականում վերաբերում են հայ ժողովրդի իրավունքների մասով արդեն իսկ կայացված որոշումներին, որոնք ընդունվել են, սակայն մինչ օրս չեն իրականացվել։
 
XIII. Սույն դիմումնագիրը ոչ մի դեպքում չի վերաբերում Հայերի Ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդին եւ Հայաստանին հասցված վնասի, եւ ոչ միայն նյութական, փոխհատուցման պահանջի հարցին։ 
1) Ամբողջական վնասի փոխհատուցման հարցում անհրաժեշտ է հաշվի առնել սույն դիմումնագրի մեջ IV գլխում ներկայացված Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ՝ 1894-1896, 1909, 1915-1918, 1919-1923 թթ,-ին, դրանից հետո, եւ շարունակվող մինչեւ այսօր, ինչպես նաեւ V գլխում Ադրբեջանի իրար հաջորդող կառավարությունների իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի նկատմամբ՝ 1905-1906, 1918-1920, 1921-1987, 1988-2022 թթ․-ին եւ շարունակվող մինչեւ այսօր։ 
2) Նշված գլուխներում ներկայացված Թուրքիայի եւ Ադրբեջանի հաջորդական կառավարությունների հանցագործությունների հետեւանքով հայ ժողովրդին եւ Հայաստանին հասցված վնասը եւ ոչ միայն քաղաքային եւ գյուղական բնակչության նյութական կորուստները, այլեւ Ցեղասպանության հետեւանքով մարդկային կորուստները, բռնի տեղահանությունն ու իսլամացումը, այդ թվում՝ երեխաների եւ կանանց, հայրենիքի կորուստը՝ հայրենազրկումը, հայ ժողովրդի բնակության արեալի կորուստը, տնտեսական կորուստները, բանկերի պահուստների կորուստները․ ավանդների եւ ոսկերչական իրերի, ապահովագրավճարների, ոչ նյութական ակտիվների, մտավոր սեփականության, պատմամշակութային, հնագիտական, ճարտարապետական եւ եկեղեցական ժառանգության, կրթական հաստատությունների, համաշխարհային եւ ազգային մշակութային արժեքների եւ հայ ժողովրդի այլ կորուստների։
3) Ներկայումս կատարվում է Փարիզի Խաղաղության Վեհաժողովի հատուցումների հարցերով Հատուկ հանձնաժողովի զեկույցում նշված որոշված եւ հաստատված վնասների հատուկ հաշվարկ։
4) Անհրաժեշտ է իրականացնել հաշվարկի որակական վերագնահատում` համաձայն գործող ընթացակարգի եւ ստանդարտների, մասնագիտական համայնքի փորձագիտական գնահատողների հաշվարկների եւ որոշման համաձայն, քանի որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից Օսմանյան կայսրությունից փախած հայ որբերին օգնելու համար Չարլի Չապլինի կողմից 1920-ականներին ամբողջ Եվրոպայում հանգանակված 1 միլիոն ԱՄՆ դոլարն այժմ կազմում է 15 միլիոն ԱՄՆ դոլար (այսինքն՝ 15 անգամ տարբերություն) (is a discount of 15 times), կամ անկախ մասնագիտական գնահատմամբ՝ 1917 թվականին Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ի Ռոմանովների ընտանիքի գույքի փոխարինման արժեքը ներկայումս կազմում է 15 անգամ տարբերություն:
5) Հետեւաբար, Թուրքիայի Հանրապետության՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, փոխհատուցման պարտավորությունները հայ ժողովրդի նկատմամբ, որը կազմում է 19,130,982,000 ֆրանսիական ֆրանկ 1919 թվականի գներով՝ համաձայն Հատուկ հանձնաժողովի հաշվետվության եւ հաշվարկների, ներկայացված Փարիզի խաղաղության կոնֆերանսի հատուցումների հատուկ հանձնաժողովի կողմից 1919 թվականի ապրիլի 14-ին, այսօր կազմում է 286,964,730,000 եվրո:
6) Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Հայոց ցեղասպանության հետեւանքով փոխհատուցման եւ հատուցման հարցերով հատուկ հանձնաժողովի նախաձեռնությամբ Փոխհատուցման եւ հատուցման միջազգային անկախ փորձագիտական իրավական կենտրոնը (լրիվ անվանումը՝ «Հայոց ցեղասպանության հետեւանքով նյութական եւ ոչ նյութական կորուստների հաշվառման, վերլուծության, գույքագրման, աուդիտի, որակական գնահատման եւ դատաբժշկական փորձաքննության, փոխատուցումների ու հատուցման կենտրոն») իրականացնում է նյութական եւ ոչ նյութական գույքի ամբողջական հատուցման արժեքի որակական գնահատում (կվալիմետրիկ գնահատում) եւ հայ ժողովրդի կորցրած շահույթների գնահատում Օսմանյան կայսրության տարածքում, ներառյալ առանձին-առանձին` Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Նախիջեւանում, Արցախում եւ Արեւմտյան Մերձկասպիայի տարածաշրջանում, փոխհատուցման եւ հատուցման համար 1919թ.-ից հետո, վերջին ավելի քան 100 տարիների խաղաղության ժամանակ, ռազմական գործողություններից, ահաբեկչությունից, շրջափակումից: 
7) Ներկայումս որակական գնահատում է կատարվում (կվալիմետրիկ գնահատում) XIII գլխի 1-ին եւ 2-րդ պարբերություններում նշված կորուստները, եւ շուտով Ձեզ եւ համապատասխան միջազգային կառույցներին կներկայացվի հայտարարություն մասնագիտական միջազգային հանրության համապատասխան զեկույցով եւ փորձագիտական եզրակացությամբ համապարփակ փոխհատուցման եւ հատուցման համար: 
 
XIV. Նկատի առնելով հայ ժողովրդի համապարփակ իրավունքներն աշխարհում, ըստ որի՝ 
1) Արեւմտյան Հայաստանի հայերը, ինչպես ցանկացած ազգ աշխարհում՝ ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու իրավունք ունեն, ինչը նշանակում է, որ նրանք իրավունք ունեն պահանջելու սեփական պետության հաստատումը Բնօրրան Հայրենիքի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, Հայաստանում, 
2) Արեւմտյան Հայաստանի հայերը եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) պետական կառույցները հայտ են ներկայացնում ստանձնելու Սեւրի խաղաղության պայմանագրով եւ ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած Իրավարար վճռով հայ ժողովրդին տրված իրավունքների պաշտպանությունն ու դրանց իրականացումը կյանքում, հանդես գալով որպես 1920 թ. «դե ֆակտո» եւ «դե յուրե» ճանաչված Հայկական պետության՝ Հայաստանի պետության շարունակող (continuity) պետություն: 
 
Դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ քննության առնելու եւ իրականացնելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման գործընթացը,
նկատի առնելով Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, նյութական փոխհատուցման պարտավորությունը հայ ժողովրդի նկատմամբ, 
որը կազմում է 19.130.982.000 ֆրանկ, ըստ Փարիզի Խաղաղության վեհաժողովի փոխհատուցումների հարցով Հատուկ հանձնաժողովի կազմում գործող Հատուկ հանձնախմբի 1919 թ․ ապրիլի 14-ին ներկայացրած զեկույցի ու հաշվարկի: 
Խնդրում ենք նախաձեռնել հաշվարկի որակական վերագնահատում (կվալիմետրիկ գնահատում) համաձայն գործող ընթացակարգի եւ ստանդարտների, քանի որ մասնագիտական միջազգային հանրության փորձագետ գնահատողների հաշվարկներով եւ որոշումներով տարբերությունը ներկայումս կազմում է 15 անգամ (is a discount of 15 times): 
Հետևաբար, Թուրքիայի Հանրապետության, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, հայ ժողովրդի նկատմամբ հատուցումների վերաբերյալ (on reparations) պարտավորությունը, որն այսօր կազմում է 286,964,730,000 եվրո (կամ 312.791.555.700 ԱՄՆ դոլար)։
Հատուցումն իրականացնել ըստ տուժած կողմերի. Արեւմտյան Հայաստանի հայերին (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն (Հայաստան պետություն) եւ Արեւելյան Հայաստանի հայերին (Հայաստանի Հանրապետություն), ուղղելով դրանք համապատասխան ազգային պետական կառույցներին։
 
XV. Սույն դիմումի մասին որոշումը՝ 
«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի կրած նյութական կորուստների փոխհատուցման վերաբերյալ», ընդունվել է Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) Կառավարության համատեղ նիստում, 24 սեպտեմբեր 2022 թ:
 
XVI. Տեղեկացնենք նաեւ, որ՝ 
- Սույն դիմումնագրի հարցով պատրաստ ենք տրամադրել այն հավելյալ տեղեկություններն ու փաստաթղթերը, որոնց կարիքը Դուք կունենաք: 
- Պատրաստ ենք ապահովել Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) կողմից նշանակված Լիազոր ներկայացուցիչ՝ անմիջական շփումների եւ քննարկումների համար, եթե դրա կարիքը զգացվի:
 
Ռադիկ Խամոյան 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Նախագահ
 
Տիգրան Փաշաբեզյան 
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետություն) Վարչապետ
 
Արմեն Տեր-Սարգսյան 
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահ
 
25 սեպտեմբեր 2022 թ. 
 
*** 
Հասցե հետադարձ կապի համար՝ 0009, Իսահակյան 28, 3-րդ հարկ, 1-ին գրասենյակ, Երեւան, Հայաստանի Հանրապետություն 
Հեռ. (WatsApp, Viber). +37498250951, +79613
 
Նոյյան տապան  -   Հայտարարություններ