Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին


Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

  • 26-04-2024 12:49:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ապրիլի 25-ին 7-րդ Համաբելառուսական ժողովրդական ժողովի պատվիրակները հավանություն են տվել Ազգային անվտանգության հայեցակարգին և ռազմական դոկտրինին, որը նախատեսում է դաշնակիցներին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորություն՝ նրանց դեմ ագրեսիայի դեպքում։
 
Փաստաթուղթը հրապարակվել է Բելառուսի ազգային իրավական ինտերնետային պորտալում։
 
Ռազմական դոկտրինի նոր խմբագրության մեջ գործող դրույթները մնում են անփոփոխ, իսկ պաշտպանական բնույթը պահպանվում է։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Բելառուսը խաղաղասեր երկիր է, որը ոչ մեկին չի սպառնում, և պետության ներքին գործերին միջամտելու փորձերը, հատկապես ռազմական ուժի կամ ագրեսիայի կիրառման սպառնալիքը, կճնշվեն՝ օգտագործելով առկա ողջ ներուժը։
 
«Բելառուսի Հանրապետությունը հնարավոր է համարում ռազմական օգնություն ցուցաբերել բարեկամ պետություններին՝ Բելառուսի Հանրապետության երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի հիման վրա, ներառյալ ռազմական զորամիավորումներ ուղարկելը պետություններ՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար համապատասխան միջոցառումներին մասնակցելու համար»,-ասված է դոկտրինում:
 
Փաստաթղթից բխում է, որ Բելառուսը Միութենական պետության անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ ուժի կիրառումը կհամարի ոտնձգություն և համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկի։ Միութենական պետության պաշտպանության համար Մինսկի կողմից ռազմական ուժի կիրառումը որոշվում է Ռուսաստանի հետ կնքված միջազգային պայմանագրերով, որոնք լուծվում են երկու երկրների զորքերի տարածաշրջանային խմբավորման շրջանակներում։
 
Ըստ դոկտրինի՝ Մինսկը ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի դեմ ագրեսիան համարելու է ագրեսիա կազմակերպության բոլոր երկրների դեմ և հարձակման ենթարկված պետությանը կտրամադրի անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական։ Բելառուսը ռազմական ուժ կկիրառի իր միջազգային պարտավորությունների կատարման շրջանակներում: Դոկտրինը նախատեսում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերին կոնտինգենտի տրամադրում կազմակերպության անդամների տարածքում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար։
 
Բացի այդ, Բելառուսի ռազմական դոկտրինայում ասվում էր, որ Արևմուտքի քաղաքականությունը նպատակաուղղված կերպով ոչնչացնում է ինտեգրացիոն կապերը ՀԱՊԿ-ում և Միութենական պետությունում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play