Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից


Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից

  • 26-04-2024 13:13:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոնի Հովրեյթերը կարծիք է հայտնել, որ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի Եվրամիության անդամ դառնալը բխում է հենց ԵՄ-ի անվտանգության քաղաքականության շահերից։
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է «Կանաչները Բունդեսթագում» X-ի  միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։
 
«Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան երկրների, Վրաստանի, Հայաստանի և Մոլդովայի Հանրապետության շահերից, այլ նաև մեր իսկ անվտանգության քաղաքականության շահերից»,- գրել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը