«ԴԴՏ» ռոք խմբի մեծ համերգը Երևանում․ խումբը խոստանում է անմոռանալի տպավորություններ ու բարձր տրամադրություն


«ԴԴՏ» ռոք խմբի մեծ համերգը Երևանում․ խումբը խոստանում է անմոռանալի տպավորություններ ու բարձր տրամադրություն

  • 26-04-2024 13:26:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ամռան սկիզբը Երևանում կնշանավորվի երաժիշտ, բանաստեղծ, կոմպոզիտոր, կատարող, նկարիչ, դերասան և պրոդյուսեր Յուրի Շևչուկի ղեկավարած հանրահայտ «ԴԴՏ» ռոք խմբի երկար սպասված համերգով՝ Մարզահամերգային համալիրում:
 
Սա, տարիներ անց, լեգենդար խմբի երկրորդ հյուրախաղերն են Հայաստանում։ Առաջին համերգը 2013-ին էր, երբ Հայաստան ժամանեց ԱՊՀ մշակութային գործիչների մեծ խումբ՝ «Բոլորը գնում են Երևան» ժողովրդական դիվանագիտության առաքելության շրջանակներում։ Նրանք ներկայացրին իրենց «Սոլնիկ» ծրագիրը՝ վառ, աշխույժ, զգացմունքային, որտեղ հնչում էր տարբեր ժանրերի երաժշտություն՝ ռոք, ջազ, հին ու նոր հեղինակային երգեր տարբեր ալբոմներից: Երաժիշտներն այնպես էին ոգևորել երգող ու պարող հանդիսատեսին, որ համերգասրահի օթյակներն ու աստիճանները ցնցվում էին նրանց ակտիվությունից։ Զգացմունքների իսկական կախարդանք էր տիրում։
 
Ոչ պակաս նշանակալի կլինի նաև առաջիկա համերգը։ 
 
Ահա թե ինչ է ասում այդ մասին պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովը, ում ջանքերի շնորհիվ էլ տեղի կունենան ԴԴՏ-ի հյուրախաղերը Երևանում:
 
- «Պաշտամունքային» խմբի երկրպագուները կհաղորդակցվեն հիթերի, նոր երգերի հետ, մասնավորապես, Յուրի Շևչուկի «Գայլերը հրաձգարանում» նոր ալբոմից: Դե, քանի որ ելույթը նախատեսված է մեծ հարթակում ՝ Մարզահամերգային համալիրում, դա մեծապես կազդի ծրագրի վրա․ սովորաբար, մեծ հարթակների համար առանձնահատուկ ծրագիր է արվում։  Ի դեպ, ԴԴՏ-ն 2020 թվականից ի վեր մեծ համերգներ չի ունեցել covid-ի պատճառով, այնուհետև խումբը ոչ պաշտոնապես արգելվել է Ռուսաստանում: Այսպիսով, առաջին մեծ համերգը տեղի կունենա Երևանում։ 
 
Դա կլինի եվրոպական մակարդակի շոու։ Ժամանում են ձայնային, լուսային սարքերի մասնագետներ, թիմի տեխնիկական անձնակազմը շատ պատասխանատու է կապալառուների ընտրության հարցում: Ի դեպ, նրանք արդեն եկել էին այստեղ՝ տեսնելու դահլիճը, տեղում պարզելու, թե ինչն ինչոց է՝ համերգի տեխնիկական բաղադրիչն ըստ արժանվույն ապահովելու համար։ Միայն լույսն ու ձայնային սարքավորումները Երևան կհասցնեն երեք բեռնատար ավտոմեքենա։  
 
Սերգեյ Ցելիկովի խոսքով, համերգի նախապատրաստման մեջ բարդ հարցերից է՝ տեխնիկականը, քանի որ Երևանում անհնար էր գտնել այն տեխնիկայի քանակը, որն անհրաժեշտ էր ԴԴՏ-ի համերգի համար: Հարկավոր էր հասկանալ, թե ո՞րտեղ գտնել այն, որտեղի՞ց բերել, ովքե՞ր են կապալառուները, ի՞նչ թիմ է ժամանելու, սովորաբար միայն տեխնիկական անձնակազմը՝ մոտ 20 հոգի է, չհաշված խմբի 20 հոգին, հաշվարկել, թե որքա՞ն կարժենա դա ֆինանսապես, քանի որ սարքավորումների վարձույթը բյուջեի շատ մեծ հոդված է։ Նման միջոցառման նախահաշիվ կազմելը մի քանի ամսվա աշխատանք է։ Իհարկե, դա հեշտ գործընթաց չէր: Բանակցությունները տևել են ավելի քան մեկ տարի։ 
 
Հիշեցնենք, ԴԴՏ խումբը հիմնադրվել է 1980 թ.-ին, և այդ ժամանակից ի վեր նրա անունը տարբեր կերպ է մեկնաբանվում, չնայած այն գալիս է «դիքլորդիֆենիլտրիքլորէթան» քիմիական նյութից (խոսակցականում՝ «տնային կենդանիների համար», «դուստ»), որն օգտագործվում էր փոշու տեսքով՝ վնասակար միջատների դեմ պայքարում: Ուստի, պատահական չէ, որ խումբն իր առաջնորդ, երգերի մեծ մասի հեղինակ, միակ և անփոփոխ մասնակից Յուրի Շևչուկի հետ միասին, պայքարում է ցանկացած նմանատիպ վնասատուների դեմ, բայց արդեն մարդկային տեսքով: Ի վերջո, խմբի ստեղծագործության հիմնական թեման քաղաքացիական և հայրենասիրական քնարերգությունն է, բարոյական ինքնակատարելագործման կոչը, բռնությունից հրաժարվելն ու ատելության հաղթահարումը, ինչպես նաև սոցիալական անարդարությունը, բողոքն ու երգիծանքը։ Եվ պատահական չէ, որ 80-ականների առաջին կեսը խումբը ընդհատակյա էր։ 
 
Նվագում էր ռոք-ն-ռոլ, ռիթմ-ն-բլյուզ և միայն վերակառուցումից հետո դուրս եկավ ընդհատակից։ 
Ինքը ՝ Շևչուկը, հաճախ մեկնաբանելով իր խմբի անունը, վերծանում է այս «դիցաբանական» տառերը որպես «Բարի օր, ընկերներ»/ «Добрый День, Товарищи»։ 
 
Խմբի երգացանկը ընդարձակ է և երգերի մեծ մասը, ինչպիսիք են՝ «Ինչ է աշունը», «Ես գնում եմ հայրենիք», «Մի՛ կրակիր», «Այս ամենը», «Կապիտան Կոլեսնիկով» և շատ ուրիշներ, ոչ միայն դարձան իրենց ժամանակի հիթեր, այլև շարունակում են մնալ արդիական և հուզիչ նոր սերունդների համար.
 
ԴԴՏ-ի համերգները միշտ էլ մեծ իրադարձություն են, հագեցած ոչ միայն ցնցող երաժշտությամբ, այլև կատարման յուրահատուկ մթնոլորտով և անկեղծությամբ: Խմբի հետ հանդիպումը միշտ դառնում է անմոռանալի, առավել ևս, որ երաժիշտներից յուրաքանչյուրը պարզապես իր գործի անգերազանցելի վարպետ է:
 
Եվս մի բան, ԴԴՏ-ի ծրագրերը ոչ միայն սիրված երգերի հավաքածու է, այլև ներդաշնակ համադրություն երաժշտության և տեքստի՝ Յուրի Շևչուկի բանաստեղծությունների, որոնք հեղինակն անձամբ ընթերցում է: Դա իսկական խորը փիլիսոփայություն է, որը ստիպում է մտածել: Ի վերջո, Շևչուկն ի սկզբանե քարոզում է ռոքի հիմնական գիծը՝ սոցիալական բողոք գոյություն ունեցող կարգի և անարդար աշխարհակարգի դեմ ։ 
 
Ուշագրավ է Յուրի Շևչուկի վերջին համատեղ ալբոմը երաժիշտ Դմիտրի Եմելյանովի հետ (Զեմֆիրայի կիթառահար և ստեղնաշարահար, որը ճանաչվել է որպես օտարերկրյա գործակալ) «Գայլերը հրաձգարանում»։ Այն բաղկացած է մի քանի թեմատիկ մասերից, որոնք կհնչեն երևանյան համերգի ժամանակ։  Դրանք ինը երգ է պատերազմի մասին, որոնցից հինգը հակապատերազմական մանիֆեստներ են, որտեղ շարադրված է Շևչուկի տեսակետը ռուս-ուկրաինական հարաբերությունների և կողմերի միջև զարգացող ռազմական հակամարտության վերաբերյալ։ Իսկ ալբոմը եզրափակում է «Պատերազմի թաղումը» ծրագրային երգը։ Ի վերջո, վաղ թե ուշ, դա պետք է տեղի ունենա, որպեսզի կյանքերը դադարեն հանկարծակի ավարտվել։ 
 
Երևանյան հանդիսատեսին ներկայացվելիք նոր երգերն ու կոմպոզիցիաներն արդեն հասցրել են գրավել ունկնդիրների սրտերը, դրանք խոստանում են լինել ոչ պակաս հուզիչ, քան նախկինները:
 
Հաշվի առնելով խմբի այս հյուրախաղերը երկար ընդմիջումից հետո, այս ելույթն էլ ավելի նշանակալից կդառնա բոլոր նրանց համար, ովքեր սպասում էին ԴԴՏ-ի վերադարձին բեմ:
 
Այսպիսով, հունիսի 14-ը կդառնա կարևոր երաժշտական իրադարձություն ռոքի բոլոր երկրպագուների և Երևանի երաժշտասերների համար: Բաց մի՛ թողեք հնարավորությունը ընկղմվելու ԴԴՏ խմբի համերգի յուրահատուկ մթնոլորտի մեջ և վայելելու նրանց իսկական տաղանդն ու էներգիան ՄՀՀ-ի բեմում:
 
Համերգի կազմակերպիչ՝ «Կինոակումբ Երևան»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն