Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին


Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

  • 26-04-2024 15:06:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի նամակը։
 
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղելյանը։
 
Հիշեցնենք՝  Մատվիենկոն ապրիլի 24-ին էր հանձնարարել պատգամավորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ։
 
Ըստ ՏԱՍՍ-ի, ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «համաժողովի ուշադրության կենտրոնում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և մերձավորարևելյան հակամարտությունն է»՝ ինքը ցանկանում է հաստատել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»։
 
Նամակի վերաբերյալ խոսակցություններին երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անրադարձել էր նաև ինքը՝ Սիմոնյանը, նշելով՝ «Հայ ժողովրդի և ռուսաց ժողովրդի բարեկամության մասին է խոսում ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հետ կապված անգամ մեկ նախադասությամբ որևիցե անդրադարձ չանելով: Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, չէ, խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն պետք է գործի որպես անկախ պետություն, իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն անկախ պետություն է, իրենց ընկալման մեջ մենք ծայրագավառ ենք, ինչն է իրենց նեռվայնացրե՞լ»:
 
Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախագահի խոսնակը հայտնել էր, որ դեռ  Ռուսաստանի Դաշնությունից որևէ նամակ չեն ստացել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play